Mil.am's Instagram Audience Analytics and Demographics

@mil.am

Armenia

The official Instagram page of the Ministry of defence of the Republic of Armenia
Armenia

Business Category

Government Agencies

Get Our Influencer Rate Card Today!

A brand new way for you to compare the rates of influencers across the world.

Learn More

PROFILE OVERVIEW OF MIL.AM

Average engagement rate on the posts is around 0%. The average number of likes per post is 257 and the average number of comments is 0.

Mil.am loves posting about Education.

Check mil.am's audience demography. This analytics report shows mil.am's audience demographic percentage for key statistic like number of followers, average engagement rate, topic of interests, top-5 countries, core gender and so forth.

Followers
43,745
Avg Likes
257
Avg Comments
0
Posts
3,362

GENDER OF ENGAGERS FOR MIL.AM

Female
0 %
Male
0 %

MENTIONED HASHTAGS OF MIL.AM

RECENT POSTS

228 0

Հրաձգության պարապմունք 2-րդ զորամիավորման վարչակազմի գիտելիքներն ստուգելու և հմտությունները զարգացնելու նպատակով սեպտեմբերի 7-ին անցկացվել է հրաձգության գործնական պարապմունք: Զինծառայողները կատարել են կրակային տարբեր վարժանքներ՝ ցուցաբերելով բարձր պատրաստվածություն և խոցելով կրակադաշտի թիրախները։ #ՀՀԶՈՒ #պարապմունք #հրաձգություն #ВСРА #учение #стрельба #armenianforces #exercise #shooting

259 0

Ցուցադրական պարապմունք Սեպտեմբերի 7-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է ցուցադրական պարապմունք՝ «անձնակազմի գործողությունները տագնապով վերկացի ժամանակ» թեմայով։ Ստուգվել են զինծառայողների տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի բերման ժամանակ, կատարելագործվել են նրանց ֆունկցիոնալ պարտականությունների իմացությունն ու դրանք ըստ անհրաժեշտության կիրառելու կարողությունները։ #ՀՀԶՈՒ #պարապմունք #ВСРА #учение #armenianforces #exercise

290 0

Ստուգվել են պահեստազորայինների սննդի կազմակերպման պայմանները Եռամսյա հավաքների շրջանակում բացազատված դաշտային սննդի կետերում իրականացվել են ստուգումներ։ Վերադաս հրամանատարությունը ստուգել է սննդի և մատուցվող ծառայությունների որակը, զրուցել պահեստազորայինների հետ, տվել համապատասխան հրահանգներ։ #ՀՀԶՈՒ #հավաքներ #ВСРА #сборы #armenianforces #militarycamp

173 0

Սեպտեմբերի 15-ից մեկնարկում են նոր եռամսյա հավաքներ ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 2-ի N 1409 - Ն որոշմամբ, 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա նոր վարժական հավաքներ: Ըստ անհրաժեշտության՝ հավաքների մասնակիցները կներգրավվեն նաև մարտական հերթապահության։ Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով: Հավաքներին մասնակցելու ողջ ընթացքում քաղաքացիները կհամարվեն զինծառայողներ, կօգտվեն զինծառայողների համար սահմանված բոլոր բավարարումներից և սոցիալական արտոնություններից, կպահպանվեն նրանց քաղաքացիական աշխատատեղերը, ինչպես նաև հավաքների յուրաքանչյուր ամսվա համար կստանան վարձատրություն՝ նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափով՝ կախված զինվորական կոչումից և մի շարք այլ գործոններից։ Հավաքներին մասնակցությունը, օրացուցային հաշվարկով, կներառվի քաղաքացու զինվորական ծառայության կամ աշխատանքային ընդհանուր ստաժում: Հավաքներից խուսափելը առաջացնելու է քրեաիրավական հետևանքներ: Կառավարության որոշմանը և հավաքների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ. https://www.e-gov.am/gov-decrees/item/36820/ #ՀՀՊՆ #հավաքներ #министерствообороныРА #сборы #armenianforces #militarycamp

222 0

Արշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին Սեպտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, որն ավարտում է իր առաքելությունը՝ որպես Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատար։ Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին՝ Արցախում խաղաղության պահպանման գործում ներդրած ջանքերի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ։ Հանդիպմանը, որին մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը, քննարկվել է Արցախում խաղաղապահ առաքելության ընթացքը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը։ #ՀՀՊՆ #նախարար #ՌԴ #խաղաղապահ #министерствообороныРА #министр #Россия #миротворец #modRA #minister #Russia #peacekeeper

403 0

Հուշ-երեկո Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Խաղաղապահ բրիգադի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Անդրանիկ Մանուկյանի անունով դասասենյակ է անվանակոչվել Երևանի համար 157 դպրոցում։ Փոխգնդապետի ծննդյան 39-ամյակի առիթով Նուբարաշենի մշակույթի տանը կազմակերպվել է հուշ-երեկո, որին մասնակցել են Խաղաղապահ բրիգադի հրամանատարը, զորամասի զինծառայողներ, Անդրանիկ Մանուկյանի հարազատներն ու ընկերները։ Հուշարձան-խաչքարի մոտ էլ հարգանքի տուրք է մատուցվել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին: #ՀՀԶՈՒ #միջոցառում #ВСРА #мероприятие #armenianforces #measure

588 0

Մարտավարական պարապմունքներ Եռամսյա հավաքների շրջանակում 2-րդ զորամիավորման կազմը համալրած պահեստազորայինների հետ սեպտեմբերի 6-ին անցկացվել են մարտավարական պարապմունքներ։ Անձնակազմը մարտական տարբեր իրավիճակներում իրականացրել է հարձակողական գործողություններ՝ կիրառելով հավաքների նախորդ օրերին ձեռք բերած գիտելիքները և ցուցաբերել է բարձր պատրաստվածություն ու ներդաշնակ գործելու կարողություն։ #ՀՀԶՈՒ #պարապմունք #ВСРА #учение #armenianforces #exercise

297 0

Զինվորական երդման արարողություն 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է զինվորական երդման հանդիսավոր արարողություն: Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և լինել Հայոց բանակի արժանի զինվորը: Նորակոչիկներին շնորհավորել ու բարի ծառայություն է մաղթել զորամասի հրամանատարը: #ՀՀԶՈՒ #զինվորականերդում #ВСРА #присяга #armenianforces #militaryoath

286 0

ՀՀ ԶՈւ ԳՇ պետը մասնակցել է «Բանակային միջազգային խաղեր-2021» մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը Սեպտեմբերի 4-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ՌԴ «Ալաբինո» զորավարժարանում հետևել է «Միջազգային բանակային խաղեր-2021» մրցաշարի շրջանակում ընթացող Տանկային բիաթլոն մրցույթի եզրափակիչ խաղին: Լավագույն արդյունք է գրանցել ՌԴ ԶՈւ թիմը` առաջինը հատելով հաղթական եզրագիծը: Այնուհետև ՀՀ ԶՈւ ԳՇ պետը մերձմոսկովյան «Պատրիոտ» կենտրոնում ներկա է գտնվել «Բանակային միջազգային խաղեր-2021» մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը: #ՀՀԶՈՒ #ԳՇպետ #բանակայինխաղեր #ВСРА #начальникгенштабаВСРА #армейскиеигры #armenianforces #chiefofgeneralstaffofRA #armygames

147 0

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՌԴ 2021թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ սեպտեմբերի 4-ին Մոսկվայում կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2021» մրցաշարի հանդիսավոր փակման և պարգևատրման արարողություններին մասնակցելու նպատակով: #ՀՀԶՈՒ #ԳՇպետ #բանակայինխաղեր #ВСРА #начальникгенштабаВСРА #армейскиеигры #armenianforces #chiefofgeneralstaffofRA #armygames

227 0

Հաղորդագրություն Հայ-ռուսական երկկողմ համագործակցության համատեղ միջոցառումների 2021թ. պլանի համաձայն՝ ս.թ. սեպտեմբերի 10-ից 16-ը Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության տարածքներում անցկացվելիք «Զապադ-2021» համատեղ ռազմավարական զորավարժությանն ու նախապատրաստական փուլին մասնակցելու նպատակով սեպտեմբերի 4-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը կմեկնի ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզի «Մուլինո» զորավարժադաշտ:

179 0

Արշակ Կարապետյանն ընդունել է Նիդեռլանդների դեսպանին Սեպտեմբերի 3-ին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին: Հանդիպման սկզբում դեսպան Սխերմերսը շնորհավորել է Արշակ Կարապետյանին` պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին: Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգային միջավայրի, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հնարավորությունների վերաբերյալ: #ՀՀՊՆ #նախարար #Նիդեռլանդներիթագավորություն #министерствообороныРА #министр #КоролевствоНидерландов #modRA #minister #KingdomofNetherlands

* Copyright: Content creators are the default copyright owners. These Images are published on public domains and respective social media for public viewing.

PEOPLE ALSO VIEWED

13.1K
-
0.13 %
Armenia Fashion and Accessories
102.9K
-
0.18 %
Armenia Beauty and Self Care, Events, Health Beauty, Health/Beauty, Personal Goods & General Merchandise Stores
48.4K
-
1.54 %
Armenia Travel
106.4K
-
2.92 %
Armenia Funny
1.1K
103 / post
10.88 %
Armenia Fashion and Accessories, Product Showcase, Home and Garden, Celebrities
68.3K
-
0.12 %
Armenia Life and Society, Entertainment and Music, Funny, Health and Medical Services
26.1K
-
1.83 %
Armenia Beauty and Self Care, Product Showcase, Home and Garden, Jewelry, Modeling
96.8K
-
0.08 %
Armenia Fashion and Accessories, Music
46.7K
-
0.07 %
Armenia Education
69K
-
0.18 %
Armenia Auto and Vehicles, Home and Garden, Modeling
32.6K
-
0.62 %
Armenia Beauty and Self Care
52K
-
0.10 %
Armenia Product Showcase, Lifestyle, Modeling
44.6K
-
2.50 %
Armenia Beauty and Self Care, Home and Garden, Video Games, Business
37.5K
-
0.32 %
Armenia Beauty and Self Care, Moms
43.2K
-
0.33 %
Armenia Fashion and Accessories