Ucom_official's Instagram Audience Analytics and Demographics

@ucom_official

Armenia

5 դրամ/ռոմինգում | Արցախի համար 💚
inf▓▓▓▓▓@ucom.am
+37▓▓▓▓▓44
Armenia
18–24

Business Category

Business & Utility Services

StarNgage Profile

Free Promotion Count

0

Paid Campaign Count

0

Get Our Influencer Rate Card Today!

A brand new way for you to compare the rates of influencers across the world.

Learn More

PROFILE OVERVIEW OF UCOM_OFFICIAL

41.9% of ucom_official's followers are female and 58.1% are male. Average engagement rate on the posts is around 0.50%. The average number of likes per post is 126 and the average number of comments is 2.

Check ucom_official's audience demography. This analytics report shows ucom_official's audience demographic percentage for key statistic like number of followers, average engagement rate, topic of interests, top-5 countries, core gender and so forth.

Followers
24,397
Avg Likes
126
Avg Comments
2
Posts
236
Global Rank
-
Country Rank
-
Category Rank
-

GENDER OF ENGAGERS FOR UCOM_OFFICIAL

Female
41.9 %
Male
58.1 %

AUDIENCE INTERESTS OF UCOM_OFFICIAL

  • Beauty & Fashion 99.61 %
  • Children & Family 76.41 %
  • Music 64.53 %
  • Sports 59.71 %
  • Fitness & Yoga 59.71 %
  • Movies and TV 56.67 %
  • Travel & Tourism 50.73 %
  • Business & Careers 32.31 %
  • Art & Design 31.99 %
  • Pets 29.60 %
  • Restaurants, Food & Grocery 26.89 %

RECENT POSTS

113 0

Թեև այս պահին մտահոգվելու անհրաժեշտություն չկա, սակայն օդային տագնապի պարագայում վարքագծի վերաբերյալ գիտելիքիների թարմացումը կարևոր է։ ⠀ Օդային տագնապի դեպքում էլեկտրաշչակների միջոցով տրվում է ընդհատվող (տատանվող) ձայնային ազդանշան՝ 2-3 րոպե տևողությամբ։ ⠀ Ձեր բջջային հեռախոսներին կգա հետևյալ հաղորդագրությունը՝ «Օդային տագնապ» պատսպարվել պաշտպանական կառույցներում։ ⠀ Անհրաժեշտ է՝ ▪️ անջատել գազամատակարարումը ▪️ փակել ջրի ծորակները ▪️ անջատել էլեկտրամատակարարումը ⠀ ▪️ հագնվել ▪️ օգնել հագնվել երեխաներին և ծերերին ▪️ վերցնել առաջին անհրաժեշտության իրեր Թաքստոցներ կարող են համարվել՝ ▪️ շենքերի և շինությունների նկուղները ▪️ կիսանկուղներն ու ստորգետնյա շինությունները ▪️ բնական միջավայրի խորացված տարածքները ▪️ խորշերը, անձավները, ստորգետնյա անցումները ▪️ մետրոպոլիտենի ստորգետնյա կայարանները ⠀ Ռմբակոծության ժամանակ անհրաժեշտ է բացել բերանը և փակել ականջները։ ⠀ #ՀաղթելուԵնք 🇦🇲

207 3

Սիրելի՛ հայրենակիցներ, պատերազմի ժամանակ կարևոր է թիկունքի ամրությունը, բոլորիս գիտակցության բարձր մակարդակն ու պատասխանատվության զգացողությունը։ ⠀ Վերջին օրերին կորոնավիրուսի դեպքերի արձանագրված թվերն իրոք մտահոգիչ են, ուստի ևս մեկ անգամ խնդրում ենք՝ ▪️ կրել դիմակ ▪️ պահպանել սոցիալական հեռավորություն ▪️ ախտահանել ձեռքերը ▪️ հետևել վարակի կանխարգելման բոլոր կանոններին ⠀ #ՀաղթելուԵնք 🇦🇲

133 0

Սիրելի՛ հետևորդներ, ⠀ Պատերազմով պայմանավորված՝ ժամանակավորապես դադարեցրել էինք #թևութիկունք նախագծի հրապարակումները։ Սակայն չենք կարող չկիսվել այս պատմությամբ, որի հերոսը՝ Միքայել Թորոսյանը, պատերազմի առաջին իսկ օրվանից որպես կամավոր մեկնել է Արցախ՝ պաշտպանելու մեր հայրենիքը։ ⠀ Նկարիչ ամուսիններ Միքայել Թորոսյանը և Հասմիկ Սողոմոնյանը վեց տարի առաջ Դիլիջան են տեղափոխվել Երևանից։ Բիզնեսն սկսել են հուշանվերներ վերավաճառելուց։ Հետո ստեղծագործ միտքը հաղթել է, և որոշել են սեփական արտադրությունը հիմնել։ ⠀ Ձեռք են բերել փայտամշակման հաստոց, Միքայելը սկսել է փայտե իրեր պատրաստել։ Այնուհետև հետաքրքրվել է կաշեգործությամբ և մասնագիտացել այդ գործում։ Միքայելի այցեքարտը հայկական զարդանախշերով պայուսակները, դրամապանակները և այլ աքսեսուարներն են։ Դրանք ստեղծելիս նա ոգեշնչվում է ավանդական գորգերի և կարպետների նախշերից և Հայկական լեռնաշխարհի ժայռապատկերներից։ Միքայելի գործերը ներկայացված են @mi_kashi_ ապրանքանիշի ներքո։ ⠀ Հասմիկն էլ զարգացրել է զարդագործական հմտությունները, սովորել աշխատել արույրով և արծաթով։ Նրա յուրօրինակ աշխատանքները ներկայացված են @helgajewellery ապրանքանիշի ներքո։ ⠀ Բազմաթիվ դժվարություններ հաղթահարելուց հետո ամուսիններն այժմ ունեն «Նռանի» հուշանվերների խանութը Դիլիջանի կենտրոնում և սեփական ձեռքերով կառուցած տուն, որի առաջին հարկում գտնվում է փոքրիկ արվեստանոցը։ Մի հատվածում Միքայելն զբաղվում է կաշեգործությամբ, իսկ մյուսում Հասմիկն ստեղծում է իր զարդերը։ ⠀ Հարցին՝ չե՞ն զղջում արդյոք, որ մայրաքաղաքային կյանքը փոխարինել են Դիլիջանյան հանգիստ առօրյայով, Միքայելը ժպիտով պատասխանում է․ ⠀ Մեր ընկերներին ենք կարոտում, բայց աշխատում ենք հաճախ հանդիպել։ Իրենք են գալիս Դիլիջան, մենք ենք այցելում Երևան։ Երբ իսկապես սիրում ես քո գործը, ամեն ինչ հաղթահարելի է դառնում։ ⠀ Միքայելի և Հասմիկի աշխատանքներին կարող եք ծանոթանալ ֆեյսբուքյան էջերի միջոցով կամ այցելելով Դիլիջանի կենտրոնում՝ Միմինոյի հայտնի արձանի ետնամասում գտնվող @nrani_dilijan սրահում։ ⠀ Աջակցե՛նք հայկական արտադրողին, ամու՛ր պահենք թիկունքը և չմոռանանք, որ #հաղթելուենք ⠀ #թևութիկունք

53 0

Զգետնվողների կողմից կեղծ լուրերի տարածման հիմնական նպատակը ապակողմնորոշում ու խուճապ առաջացնելն է։ ⠀ Վերջին օրերին տարածվում են կեղծ էջեր, որոնց միջոցով հրապարակված տեղեկատվությունը նաև գովազդվում է։ Կարող եք հանդիպել զոհերի, վիրավորների, տարածքային կորուստների մասին ապատեղեկատվության։ ⠀ Եթե տեսնում եք նմանատիպ էջեր, հրապարակումներ կամ գովազդվող նյութեր, անմիջապես բողոքարկեք այն։ ⠀ Սահմանից հաղորդվող կեղծ լուրերը զատելու համար մի քանի խորհուրդ՝ ⠀ ▪️ Եթե երբևէ չեք լսել տվյալ կայքի, էջի կամ լրատվամիջոցի մասին, ապա ամենայն հավանականությամբ, այն կեղծ է։ Անմիջապես մի՛ հավատացեք և մի՛ տարածեք ցանկացած տեղեկատվություն: Փորձեք հասկանալ՝ ո՞վ է այն հրապարակել, ինչու՞ և ե՞րբ։ ⠀ ▪️ Լուսանկարի իսկությունն ստուգելու համար որոնեք այն Google Image Search-ի միջոցով: Եթե արդյունքներում տեսնեք, որ նույն լուսանկարը հրապարակվել է տվյալ ամսաթվից առաջ, ուրեմն գործ ունեք կեղծ լուրի հետ։ ⠀ ▪️ Եթե կասկածում եք, որ տեղեկատվությունը կեղծ է, ստուգեք այն Տեղեկատվության ստուգման կենտրոնի միջոցով, որը պետական տեղեկատվական հարթակ է։ Կենտրոնի կայքում (infocheck.am/am) և FB էջում կարող եք գտնել լրատվական դաշտում տեղ գտած ապատեղեկատվության հերքումները։ ⠀ ▪️ Ինչպես բազմիցս նշվել է, անհրաժեշտ է հետևել միայն պաշտոնական աղբյուրներին։ ⠀ #ՀաղթելուԵնք

84 0

Զգետնենք Twitter-ում անվճար 💪 ⠀ Մինչև նոյեմբերի 30-ը Ucom ձայնային ծառայության բոլոր սակագնային պլաններում Twitter-ից օգտվելու դեպքում ինտերնետի գանձում չի իրականացվի։ ⠀ #ՀաղթելուԵնք 🇦🇲

122 0

Սիրելի՛ հայրենակիցներ, ևս մեկ անգամ հորդորում ենք չլուսանկարել, չտեսանկարահանել և առավել ևս չհրապարակել ռազմական գործողությունների ընթացքը, զորքի և տեխնիկայի տեղաշարժը, ռազմավարական նշանակության օբյեկտները։ ⠀ Չի թույլատրվում նաև հրապարակել զինծառայողների անձնական տվյալներ և նրանց գտնվելու մասին տեղեկատվություն։ ⠀ Թշնամին ուշի ուշով հետևում է սոցիալական ցանցերում կատարվող այն հրապարակումներին, որոնք որևէ կերպ առնչվում են ռազմական գործողություններին։ Նման հրապարակումները կարող են օգնել անմիջապես թիրախավորել մեր ուժերին։ ⠀ Ոչ պաշտոնական աղբյուրների կողմից արված լուսանկարներ և տեսագրություններ տեսնելու դեպքում խնդրում ենք որևէ կերպ (նույնիսկ անձնական նամակագրություններում) չտարածել դրանք, հետևել միայն պաշտոնական աղբյուրներին։ ⠀ Տեղեկատվական դաշտում անվտանգության կանոնների խախտումը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ։ Բոլորիս պարտքն է դրսևորել խիստ զգոնություն և կարգապահություն։ ⠀ #ՀաղթելուԵնք 🇦🇲

77 0

Այս օրերին կտրուկ շատացել են հաքերային հարձակումները, ինչպես նաև վիրուսներ, սպամ ու վտանգավոր հղումներ պարունակող էլեկտրոնային նամակները։ ⠀ Այս իրավիճակում զգոնությունը խիստ կարևոր է։ Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, թե ինչ պետք է անել՝ ⠀ ▪️ Միշտ ստուգե՛ք էլեկտրոնային նամակ ուղարկողի Էլ.հասցեի իսկությունը՝ կրկնակի սեղմելով ուղարկողի անվան վրա: ▪️ Մի՛ բացեք Ձեզ անհայտ և կասկածելի ուղարկողներից նամակներ, հատկապես ռազմական և քաղակական նորությունների վերաբերյալ: ▪️ Հատկապես ուշադիր եղեք այն նամակների նկատմամբ, որոնցում կցված է որևէ ֆայլ, կամ պահանջվում է մուտքագրել Ձեր հին/ներկա մուտքանունն ու գաղտնաբառը: ▪️ Բացելով էլեկտրոնային փոստի միջոցով ստացած Microsoft Office-ի ( Word _.doc, Excel _.xls և այլն) ֆայլեր՝ թույլ մի՛ տվեք, որ նրանցում ակտիվանան մակրոսները: ▪️ Խիստ անհրաժեշտության դեպքում կասկածելի նամակների բովանդակությանը ծանոթանալու համար կարող եք օգտվել բջջային հեռախոսներից (վիրուսների 98%-ը նախատեսված է համակարգիչների համար և չի կարող խոցել սմարթֆոնները): ⠀ #ՀաղթելուԵնք 🇦🇲

175 12

Խնդրում ենք տարածել տեղեկատվությունը։ ⠀ Ucom u1500 սակագնային պլանը Արցախից եկած մեր հայրենակիցներին հասանելի է 1 ամիս անվճար՝ ucom.am/Artsakh ⠀ Այն ներառում է՝ ▪️ 150 րոպե դեպի Արցախ, ՀՀ ցանցեր ▪️ 8 ԳԲ ինտերնետ ▪️ անվճար Skype, Zoom, Viber, WhatsApp ⠀ Ստանալու համար անհրաժեշտ է անձնագրով մոտենալ Ucom սպասարկման կենտրոններ։ ⠀ #ՀաղթելուԵնք 🇦🇲

298 17

Արցախում գործող շարժական կապի օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ցանցի մասնակի վերականգնման, թողունակության ավելացման և հայաստանյան երեք օպերատորների ու «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ միջև քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ռոմինգի սակագների իջեցման վերաբերյալ՝ ucom.am/ArtsakhStrong ⠀ Ըստ այդմ՝ 2020թ. հոկտեմբերի 1-ի ժամը 18:00-ից սկսած` «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ցանցում ռոմինգի մուտքային (մինչ այդ գործող սակագինը՝ 14 դրամ) և ելքային` դեպի ՀՀ բոլոր ցանցերի (մինչ այդ գործող սակագինը՝ 28 դրամ), ինչպես նաև դեպի «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ շարժական ու ֆիքսված ցանցերի (մինչ այդ գործող սակագինը՝ 28 դրամ) հեռախոսահամարներին զանգերի համար սակագինը կկազմի 5 դրամ՝ 1 րոպեի համար: ⠀ SMS (կարճ) հաղորդագրությունների սակագինը նույնպես կկազմի 5 դրամ: ⠀ Հայտարարված սակագինը կգործի մինչև հավելյալ տեղեկացում: ⠀ Սակագների իջեցումը պայմանավորված է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ որոշումով՝ հաշվի առնելով ներկայում օպերատորի տեխնիկական հնարավորությունները: Միևնույն ժամանակ, հորդորում ենք զանգեր կատարել բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ցանցը գերբեռնվածությունից հնարավորինս զերծ պահելու համար: ⠀ Թյուրըմբռնումներն ու շահարկումները կանխելու նպատակով, հարկ ենք համարում ևս մեկ անգամ տեղեկացնել, որ ռոմինգը ոլորտի ստանդարտ է, որը տեխնիկապես ներդրված է՝ հիմք ընդունելով հեռահաղորդակցության ոլորտի միջազգային և ներպետական իրավական կարգավորումները: Հայաստանյան օպերատորները ռոմինգը վերացնելու իրավասություն չունեն, գործում են պետության կողմից տրամադրված լիցենզիաների և ՀԾԿՀ կողմից ընդունված իրավական ակտերի շրջանակներում՝ բացառապես ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններում: ⠀ Ucom Beeline Վիվա-ՄՏՍ ⠀ #ՀաղթելուԵնք 🇦🇲

80 3

Այսօր պատերազմը մղվում է ոչ միայն մարտադաշտում, այլ նաև բոլոր տեղեկատվական հարթակներում։ Խիստ կարևոր է հետևել թվային անվտանգության պարզ կանոնների, որոնք թույլ կտան պաշտպանել Ձեր հաշիվները հարձակումներից և կոտրումից։ ⠀ Այժմ ներկայացնելու ենք, թե ինչ է երկգործոն նույնականացումը և ինչպես միացնել այն տարբեր հարթակների Ձեր հաշիվներում։ ⠀ Երկգործոն նույնականացումը էլեկտրոնային նույնականացման ձև է, որի ժամանակ օգտատերը կարողանում է կայքի կամ հավելվածի իր հաշիվ մուտք գործել գաղտնաբառից զատ ևս մեկ նույնականացման միջոց մուտքագրելուց հետո։ Օրինակ՝ երբ ցանկանում եք առցանց վճարում կատարել, Ձեր հավելվածը կարող է պահանջել ոչ միայն գաղտաբառը, այլ նաև մատնահետքը։ Ավելացնելով նույնականացման երկրորդ գործոնը՝ հավելվածը զգալիորեն նվազեցնում է այլ անձանց կողմից Ձեր հաշիվ մուտք գործելու վտանգը։ ⠀ Ներկայումս առցանց հարթակներում բավական տարածված է սմարթֆոնի օգտագործումը՝ որպես երկրորդ գործոն։ Սմարթֆոնի վրա կամ սովորական SMS–ի տեսքով, կամ համապատասխան բջջային հավելվածի միջոցով ստանում եք հատուկ ժամանակավոր գաղտնաբառ, որն էլ օգտագործում եք նույնականացման համար՝ Ձեր հիմնական գաղտնաբառին զուգահեռ։ ⠀ Ինչպե՞ս միացնել երկգործոն նույնականացումը տարբեր հարթակներում․ ⠀ Facebook։ https://bit.ly/3kW8JkD Instagram։ https://bit.ly/2S8xOMT Twitter։ https://bit.ly/346w9gt Google (Gmail): https://bit.ly/3ibgFwD Mail.ru: https://bit.ly/30jCsvZ Linkedin: https://bit.ly/3jdcPEt ⠀ #ՀաղթելուԵնք 🇦🇲

130 0

Արցախի միակ օպերատորի ցանցի գոյությունը և պահպանումը ոչ մի պարագայում չի կարելի վտանգել։ Այն ռազմավարական ու կենսական անհրաժեշտության ենթակառուցվածք է, որի անխափան աշխատանքի համար պետք է հոգանք բոլորս։ ⠀ Հայաստանյան օպերատորների բաժանորդների կողմից իրականացվող զանգերի աննախադեպ ծավալը Ղարաբաղ Տելեկոմի մեծագույն ջանքերի շնորհիվ է սպասարկվում, սակայն գերբեռնվածության պայմաններում սա կարող է հանգեցնել ցանցի խափանմանը։ ⠀ Հորդորում ենք առանց ծայրահեղ անհրաժեշտության չզանգահարել Արցախ և անդադար զանգերով չծանրաբեռնել Ղարաբաղ Տելեկոմի ցանցը։ ⠀ Նաև հիշենք, որ երբ ամեն րոպե փորձում եք զանգել զինծառայողներին, ապա նրանց՝ կապի դուրս գալու պահին վտանգում եք նրանց և զինակիցների կյանքը։ ԱԹՍ-ները, հրետանային միջոցները հենց այդ կապուղիներից օգտվելով՝ չի բացառվում, որ կարող են թիրախավորել մեր զինծառայողներին։ ՊՆ բազմիցս հորդորել է հնարավորինս սահմանափակել նման գործողությունները։ ⠀ #ՀաղթելուԵնք 🇦🇲

135 0

Համտեսելով սիրիական խոհանոցի համեմունքառատ ուտեստները՝ բացահայտել ենք ընտանեկան բիզնեսի ամենահավես կողմերը: Թևութիկունքի շրջանակներում այս անգամ պատմելու ենք «Հին Աշտարակ» ռեստորանի մասին 😊 ⠀ Հայաստանից Սիրիա, այնտեղից էլ Կանադա ու վերջապես Հայաստան. հայրենիքում ստացած ջերմությունը սիրիահայ Արոյանների ընտանիքին ստիպել է հաստատվել այստեղ: 2015-ին գտել են Աշտարակում գտնվող լքված տունն ու գնահատել դրա մեկուկես դարի պատմությունը: Այս տանը քահանա է ապրել, այնուհետև այն դարձել է որբանոց, հիվանդանոց ու Հայոց ազգային բանակի շենք: ⠀ ⠀ Հաճախորդները հիմնականում զբոսաշրջիկներն ու Երևանից այցելող ընտանիքներն են, ովքեր նախընտրում են տանը պատրաստված սնունդ ու սիրիական խոհանոցի այնպիսի ուտեստներ, որոնք այլ վայրերում չեն գտնի 🍝 ⠀ Արոյանների ընտանիքն ապագայում նախատեսում է ունենալ նվերների խանութ, սրճարանային հատված, որը հենց հին շինության պատշգամբում է տեղակայված լինելու, մյուս՝ անծանոթ ուտեստների վարպետաց դասեր: ⠀ Ըստ Թալար Զաքարյանի՝ իրենց հաջողության գաղտնիքն ընտանիքի համախմբման ու ջանքերի մեկտեղման մեջ է: ⠀ - Առաջին երկու տարին մենք շահույթ չենք ունեցել, բայց քանի որ ընտանիքով էինք, իրար ուժ էինք տալիս: ⠀ Ընտանիքի մայրը՝ տիկին Սևանն է հանձն առել գլխավոր խոհարարի աշխատանքը: Նա մեզ պատմեց, որ ոչինչ երկրորդ օրվան չեն թողնում. եթե այսօր են պատրաստում, այսօր էլ մատուցում են: Ըստ Սևանի՝ ամենակարևորը հենց այն է, որ ինքն իր ձեռքով է ամեն ինչ պատրաստում. ⠀ - Ես ուզում եմ իմ հաճախորդներին ամենալավը տալ, ինչպես կմատուցեի իմ զավակներին: Ես էլ ամենաթարմն ու ամենալավն եմ միշտ պատրաստում իմ երեխաների համար: ⠀ Մենք բացահայտեցինք նաև, որ տիկին Սևանն իշլի քյուֆթայի վարպետաց դասեր է կազմակերպում: Շատերը գուցե իմանան, որ այս ճաշատեսակը պատրաստելը հեշտ բան չէ: Մենք դա հասկացանք՝ պատրաստման ընթացքին մասնակից լինելով: Մեզ համար մի քանի անսովոր անուններով ուտեստներ ու քաղցրեղեն էլ հասցրինք փորձել՝ պանրով մամուլ, քրդիյե, բաբա ղանուճ, աշիլ բլբուլ: ⠀ Եթե դուք էլ եք ցանկանում համտեսել բաբա ղանուճ, թիքա, աշիլ բլբուլ, ժայֆուրա և մի շարք արտասովոր անուններով, բայց շա՜տ համեղ ուտեստներ, անպայման այցելեք «Հին Աշտարակ»` նախապես ամրագրում կատարելով հեռախոսով կամ ինստագրամյան էջի միջոցով` @oldashtarak 094 99 22 32 ⠀ #UcomArmenia #թևութիկունք

PEOPLE ALSO VIEWED

Looking for the next influencer in Armenia to work with?
Have you considered to work with the following influencers?

31.1K
1K / post
0.04 %
Armenia Fashion
70.9K
-
-
Armenia Fashion
52.3K
577 / post
2.40 %
Armenia Fashion, Celebrities, Design, Photography
11.1K
-
5.90 %
Armenia
30.1K
-
0.20 %
Armenia
1.5K
581 / post
3.40 %
Armenia Celebrities
17.5K
454 / post
1.30 %
Armenia Celebrities, Fashion
17.9K
313 / post
2.60 %
Armenia Celebrities, Film, Music & Books
16.9K
-
3.30 %
Armenia Soccer
165K
-
1.20 %
Armenia Modeling
20.5K
-
0.90 %
Armenia Fashion, Art, Illustrator
12.5K
-
1.60 %
Armenia Fashion, Gym, Modeling
51.8K
-
4.60 %
Armenia Actors, Music, Entertainment
52.5K
-
2.10 %
Armenia Fashion, Lifestyle, Modeling
109.5K
-
0.80 %
Armenia Modeling, Actors