Nazenihovhannisyan's Instagram Audience Analytics and Demographics

@nazenihovhannisyan

Armenia

http://www.facebook.com/NazeniHovhannisyanOfficial/
inf▓▓▓▓▓@nazenihovhannisyan.com
Armenia
25–34

Business Category

Creators & Celebrities

StarNgage Profile

Free Promotion Count

0

Paid Campaign Count

0

Get Our Influencer Rate Card Today!

A brand new way for you to compare the rates of influencers across the world.

Learn More

PROFILE OVERVIEW OF NAZENIHOVHANNISYAN

70.6% of nazenihovhannisyan's followers are female and 29.4% are male. Average engagement rate on the posts is around 2.70%. The average number of likes per post is 13684 and the average number of comments is 276.

Nazenihovhannisyan loves posting about Modeling, Actors.

Check nazenihovhannisyan's audience demography. This analytics report shows nazenihovhannisyan's audience demographic percentage for key statistic like number of followers, average engagement rate, topic of interests, top-5 countries, core gender and so forth.

Followers
504,160
Avg Likes
13,684
Avg Comments
276
Posts
1,187
Global Rank
41,029
Country Rank
13
Category Rank
4

GENDER OF ENGAGERS FOR NAZENIHOVHANNISYAN

Female
70.6 %
Male
29.4 %

AUDIENCE INTERESTS OF NAZENIHOVHANNISYAN

  • Beauty & Fashion 64.99 %
  • Art & Design 42.48 %
  • Business & Careers 42.30 %
  • Music 41.36 %
  • Travel & Tourism 38.84 %
  • Fitness & Yoga 37.08 %
  • Entertainment 35.58 %
  • Photography 35.36 %
  • Luxury Goods 33.02 %
  • Movies and TV 32.15 %
  • Books and Literature 32.05 %

RECENT POSTS

11,340 251

... արթնանում ես քաղաքի լռությունից, եթե իհարկե հաջողել ես քնել..., իսկ Ստեփանակերտում ու Շուշիում` ամբողջ գիշեր ռմբակոծություն, հրետակոծություն... Երեկ`օդային տագնապ Կապանում և թշնամական Աթս- ների խոցում... իսկ Երևանում քեզ արթնացնում է լռությունը. ծանր, մաշող խեղող: Էսպես խեղված ամեն օր աչքդ բացում ես հույսով, որ կասեն վերջ, որ էրիտասարդներդ`մնացած... կվերադառնան..., որ քաղաքներում օրը կսկսվի մանուկների բակային բարձրաձայն խաղերով ու կավարտվի հիմար, կենցաղային հոգսերով, ոչ թե հերոսների լուռ հուղարկավորությամբ, կամ ամեն նոր մահի հերոսացմամբ..., որ արդարացնենք: Մահը արդարացում չունի... Մահվան միակ արդարացումը Կյանքն է... ուրեմն պիտի փորձենք ապրել, բայց էսքանից հետո ապրե՞լ կլինի... Ամեն օր` ականջս ձայնի, արդեն ապասում եմ, որ մի օր մեր քաղաքը կդառնա թիրախ: Էս թշնամին չունի ոչ մի մարդկային սկզբունք.նրա թիրախը խաղաղ բնակչությունն է, մշակույթն ու հավատքը, նա գող է. գրագող է, երաժշտության ու մշակույթի գող է, Երկրի ու Հավատքի գող է, անկիրթ ու բարբարոս է. ընթեռնելի բարբարոս: Հարվածելուց առաջ տարածում է ամբողջական մեծ փաթեթ` ապատեղեկատվության,ու առանց շունչ քաշելու հարվածում: Մի քանի ուղղությամբ. հետո գոռում աշխարհի վրա, թե ինձ խփեցին, իսկ արանքում հասցնում կաթեցնել բոլորին նրանց «հասանելիք» նավթը կամ մեր արյունը. կաթիլ առ կաթիլ: Բարբարոս: Աշխարը ճեղքվեր ու վերցներ նրանց իր խորխորատը..., Աշխարհը ճեղքվեր ու էդ աշխարհին վերցներ իր խորխորատը. ծախված, սատանային ու փողին ծախված, սուտ քարոզներով ուղեղներ կերած ու սուտ, իբր մարդկային արժեքներով ՄԱՐԴՈՒն բռնաբարած ու խեղած «աշխարհը»: Մենք կանցնենք... արդեն պարզ է, որ ԱՄԵՆ ԳՆՈՎ..., բայց հաստատ էս պատերազմը չի մարսի աշխարհը... ու հաստատից հաստատ`էլ երբեք նույնը չի լինի ոչինչ, ու մանավանդ էս ոչուփուչ աշխարհը.. երբեք! Դարձրին մեզ մահվան առաքյալ, երբ կարող էինք լինել Կյանքի խորհրդանիշ... Թող Աստված ամուր պահի Պաշտպանի կամքն ու ոգին, որ չմաշվեն, չթուլանան..., որ #հետգան: 2020.(ՆՀ) #nazenihovhannisyan

20,892 338

...ապրում ենք զուգահեռ իրականությունում.արթնանում եմ ասես թմբիրից`քուն հիշեցնող,ու հասկանում, որ երազ չէր: Ներկա շարունակական ու անավարտ կյանքերի իրականություն: Զուգահեռ իրականություն: Կասկադով անցան երկու գեղեցկուհիներ, հետները փոքր`մի բռաչափ շուն... սպիտակ շքեղ վերարկուով` փայլուն ճարմանդով: Խեղճ շունն ի՞նչ իմանա, որ ես խեղդվում եմ ցավից... Փարպեցու մոտ`երկու հարբեցող. հաջող ավար ունեին, մի մեծ շիշ օղի: Պատերազմը պատերազմ , բայց իրենց էդ մայթը միշտ պիտի զբաղված լինի իրենց անատամ ու հարբած էությամբ: Սուրբ Անանիայի Մատուռի բակի նստարանին պառկած, մի ծանրագույն շեղված` գոռալով «երգում» էր, հետո հայհոյում... աշխարհն իրենն է, հոգին` հիվանդ( ոչ զգում է, ոչ հասկանում... Փողոցով մի պատանի անցավ, 13 տարեկան հազիվ լիներ...հեծանվով էր, թափքին` շատ մեծ կարմիր առաքման արկղը, իր նիհարիկ մարմնով ամբողջ ուժով առաքումն էր տեղ հասցնում... լարված ու կենտրոնացած: Պատերազմ է: Շենքիս մոտ ծխախոտի համար մեծ ամաններ... պատանիներ` իրար գլխի հավաքված...ընկերոջն են գտել...հերոսացած: Իմ վերևի հարկում ապրել է Հերոս: Այսօր առաջին անգամ ծանոթացա հարևաններիս`նրա ծնողների հետ. եռագույնին հենված մայրը... վշտից քանդված ու լռած... Զուսպ ու բազմաքանակ մարդկանց լռությունից էլ՛ ավելի զսպված` հայրը: իսկ մարդիկ հոսում էին... իրենց ցավերով ու վշտերով հոսում էին դեպի պառկած եռագույնը... ասես ներումն հայցելով... Ես էլ... միայն կարողացա ասել կներես: Ցավակցում եմ: Բայց մենք ախր ցավակից չենք, այլ ցավամեջ: Բոլորս նույն ցավի մեջ ենք, ցավն էլ մեզ հետ ներաճած: Էլ չի բաժանվում... ցավամեջ Իմ վերևի հարկում ապրում էր սովորական մի հերոս, որին տեսա եռագույնով պատված, թիկնեղ, ամրակազմ ու կյանքով լի Սամվել Խաչատրյանը իմ ու քո, մեր Երկրի հերոսներից է, ամեն մեկս մեր կողքին, մեր տանը, վերևի կամ կողքի շենքի հարևանի տանն ունենք հերոս: Սովորական կյանքի սովորական տղերք, որոնք պարզվում է արտասովոր էին... Կներես եղբայր, որ քեզ չկարողացանք պաշտպանել... Հիմա պիտի մեր ապրելով ու կյանքով պաշտպանենք ձեր արածը, ձեր չապրածն ու ձեր ծնողների անփարատ ցավն ամոքենք Ապրելով: Սամվելը. ծնվեց, ապրեց,երազեց... օգոստոսի 3- ին մկրտվեց, օգոստոսին զորակոչվեց... Հերոսացավ: Հոգեհանգստի սրահում ծաղկի ու խունկի բույր էր: Այս պատերազմում հերոսացածները խնկաբույր են: Լույս են: Լույսը միշտ է հաղթում! #nazenihovhannisyan

15,260 422

Երևանին սրճարանի լույսերով չես խաբի... քաղաքը լուռ է: Միայն շտապօգնության արագընթացի և հատուկենտ անցորդների ձայնն է կոտրում էս լռությունը, մեկ էլ ֆեյսբուքի արհեստական լոզունագային պաշտոնական աղմուկը... Սուրբ Անանիայի մատուռի մոտ կիսախեղդ ձայնով երգող հավատացյալներ... մեկը մյուսին ուժ տվող կամ մյուսով թուլացող: Ցավից ծնված պատարագը քաղաքի գիշերում ուրիշ է... ամոքիչ չէ: Ցավից մարմինս կորցրել եմ. ես ստվեր եմ: Ստվերների քաղաքում: լեցուն մատուռը... ընդամենը մի ամիս առաջ Եկեղեցիները հիմնականում դատարկ էին. հիմա անհարկի լեցուն: Աստծուն մերժողները եկել են Աստծուն գտնելու: Խնդրելու: Վերադարձնելու: Իմ Երկիրը դրախտ էր... Ուզում եմ հետ վերադառնան Կյանքերը... Վանքերը Ճակատագրերը... Երկիրս հետ դառնա: Ու ապրենք ու Հնչի սիրո և ծնունդի Պատարագը: Ամեն (Նազենի Հովհաննիայան) #nazenihovhannisyan #2020 #պատերազմ

19,843 148

Բելգիահայ երաժիշտը նվագել է հրետակոծված, բայց կանգուն ու գլուխը միշտ բարձր` Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) Մայր եկեղեցում... Սա է մեր պատասխանը աշխարհի`փողով փակված բերաններին, մարդկության արյունոտ էջերը մոռանալու և իրենց ինքնությունն ուրանալուն: Խուլ, համր, կույր` «աշխարհ»: Զենքով, հավատքով, արվեստով ու հայի աննկուն ոգով` #ԼԻՆԵԼՈՒԵՆՔ #nazenihovhannisyan #peaceforarmenians #shushi #ghazanchetsots #cathedral #christian #artsakhstrong #2020 ##stopazerbaijaniaggression #stopaliev #stoperdoghan #stopturkey #blindeurope #2020 #ayasofya @nazenihovhannisyan @sevakcello #SevakAvanesyan

4,431 84

Թեկուզ արցունքի ու ցավի միջով` ժպտանք մեր տղերքին, ամուր պահենք թիկունքը, իրենք չեն հոգնում, ուրեմն մենք էլ իրավունք չունենք, հոգեպես ու ֆիզիկապես պիտի ՀԱՎԱՔՎԵՆՔ! Հ.Գ. ես միշտ եմ ասել, որ ուժեղ չեմ, բայց նորից եմ կրկնում` ո՞րն է այլընտրանքը: Մենք` ատամները սեղմած կամ ժպտալով, ՈՒԺԵՂ ԼԻՆԵԼՈՒՑ բացի այլընտրանք չունենք: Մեր Երկիրն ու Մենք! Ամեն մեկդ մի լավ բան գրեք, թող հասնի Տղերքին, առաջնագծում կռվող մեր Սիրուն աղջիկներին ու թիկունքը պահող բոլոր խիզախներին: ... այս սքրինի մեջ տեղանքը հատուկ եմ ջնջել... չվնասեն... #nazenihovhannisyan #artsakhstrong #կյանքովհետեկեք #մեռնեմձերսրտին

13,892 181

Չէ...ես էդպես էլ չեմ «սովորի» թնդանոթների զարկերին, որոնք ավերում են Աստծո տունը, չեմ սովորի հրթիռակոծությանը, որով ուզում են «մաղել» խաղաղ բնակիչներին` Ացախում լինի, Սյունիքում, թե....Չեմ սովորի ամեն վայրկյան մահվան վակուումով խեղդող`հերոսական մի պատանու մահվան գույժին, չեմ սովորի անարդարությունից հևացող ու իր հայրենիքի վերքերից հա ցավ ապրող հայի գոռոցին, որ հաճախ ներս է գոռում, որովհետև աշխարհը խուլ է և կույր: Միշտ է այդպիսին եղել: Չեմ սովորի էդ անվերջանալի թվացող ցուցակներին, որի ավարտին հասնելով ինքդ ես ավարտվում` կյանքդ երիցս անիծելով, որովհետև դու կաս` նրանք ոչ: Չեմ սովորի ամեն օր տագնապով արթնանալուն ու հիշելուն, որ մեծ արագությամբ գահավիժում ենք.. չգիտենք էլ ուր... ժամանակը դարձել է մածուցիկ` շաղախված երազանքներով, արյունով ու բազում անհայտներով , ժամանակը կոկորդիս է կանգնել` մի զույգ արևի պես շողուն աչքերով երիտասարդի ապրելու ժամանակը, որն այդպես էլ չունեցավ(: աշխարհի մեղքն ու ցավը ծամում եմ... իր դառնահամից սթափվելու և ուշագնաց չլինելու..., խելագարվելու ցավ ու քար դարձնող իրականություն, որտեղ պաշտամունքը մահն է: էսքանից հետո մենք պիտի՞ վերջապես սովորենք ապրել!!! Ես երազում եմ, որ իմ հերոսը ապրի: էդքան բան: Հերոս ջան, մահին վանիր, կյանքո՛վ արի. Աստծով սպասում եմ! (ՆՀ) (#nazenihovhannisyan

10,530 73

ԳԻՏԵՄ, որ դժվար է, գիտեմ, որ հոգնել ենք, գիտեմ, որ սկսում ենք հուսահատվել....բայց ԻՐԱՎՈՒՆՔ Չունենք ո՛չ հոգնել,ոչ սպառվել, ոչ մանավանդ հուսահատվել: Միացյալ ուժերով միանում ենք հանգանակությանը!!! Մենք պիտի ամոքենք մեր ցավերը ու դառնանք ավելի ուժեղ ու միակամ: Միշտ ու միայն միասին!!!! http://www.ArmeniaFund.org/Donate Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամ #ArtsakhStrong

48,326 798

Մի ամբողջ սերնդի չապրած կյանք... չապրած սեր... չապրած սիրտ... Անսիրտ մնացածների կիսատ շարունակություն... Վերջում հիշատակ: Ծաղկեփունջ: ու վերջում անտակ կարոտ ու ջուր` ծով արցունք դարձած. կարոտ... ու անվերջանալի պայքար!(ՆՀ) #հերոս #nazenihovhannisyan

21,088 256

Պատիվ ունեմ!!! Մեծամորից Վիլեն Սարգսյանն է🎖 🇦🇲 Ադրբեջանցի 5 դիվերսանտ մահացու կրակ են վարել Վիլենի հրամանատարի ուղղությամբ🔥 Մեր հերոսը` մենակ չթողնելով հրամանատարին,իր ձեռքի զենքով խոցել է դիվերսանտներին✊` մահացու ելքով: Որից հետո Վիլենը մեքենայով հրամանատարին տեղափոխել է հոսպիտալ։🏥 հրամանատարը ողջ է🙏 Վիգենը` արտասովոր կամքով և ուժով: ) Ճանաչենք Մեծամորցի հերոսին✊🇦🇲 Հ.Գ Ասում են Վիլենը մեքենան Մեծամորում արագ էր քշում` բոլորը բողոքում էին😄 Փաստորեն էդպես պարապում էր,որ բանակում կարևոր պահի արագ վարել իմանա😄✊🇦🇲) Պատմությունները շատ են, տարբեր ու հուզիչ..., բայց ամեն մի երիտասարդի թիկունքում մի հերոսական կյանք է արդեն, անկախ նրանից մենք անվանապես նրանց գիտենք, թե ոչ. ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՆ Է ՀԵՐՈՍ: Հերոս են մեր մայրերը, որդիներն ու հայրերը #շնորհակալենք #nazenihovhannisyan #2020 #artsakhstrong @nazenihovhannisyan

PEOPLE ALSO VIEWED

Looking for the next influencer in Armenia to work with?
Have you considered to work with the following influencers?

25.5K
41 / post
0.20 %
Armenia
3.2K
170 / post
2.90 %
Armenia Celebrities
145.3K
-
2.50 %
Armenia Fashion, Modeling, Styling
20K
-
-
Armenia
38.6K
-
0.10 %
Armenia Fashion, Modeling
1.9K
24 / post
0.10 %
Armenia
22.9K
-
5.30 %
Armenia Entertainment, Modeling, Actors
1.9K
-
6.50 %
Armenia Singer, Music, Songwriting
72.5K
-
1.30 %
Armenia Shopping
70K
883 / post
0.30 %
Armenia Entrepreneur, Business, Celebrities
80.6K
-
-
Armenia Fashion, Lifestyle
4K
85 / post
0.02 %
Armenia Art, Design, Photography
36.5K
-
1.60 %
Armenia Fashion, Art, Beauty
5.9K
111 / post
0.90 %
Armenia Art, Design
52.2K
-
0.02 %
Armenia Actors, Entertainment, Fashion